«ՀՀԿ-ական պատգամավորները կրիմինալ անձնավորություններ են»

«ՀՀԿ-ական պատգամավորները կրիմինալ անձնավորություններ են»

«Ստանալով բազմաթիվ սպառնալիքներ` ուղղված ինձ և ընտանիքիս անդամներին, որոշեցի անվտանգության տեսանկյունից ելնելով շրջել ոստիկանների ուղեկցությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ հիմնականում տեղաշարժվում է ոտքով, իսկ եթե երթուղայիանի կարիք է լինում, նախընտրում է մետրոն։                                                                                                                  



 



ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար Զարուհի Փոստանջյանը սպառնալիքներ է ստացել ոչ միայն ֆեյսբուքյան նամակների տեսքով, այլև ՀՀԿ-ական  պատգամավորների կողմից։ ՀՀԿ-ականների կողմից հնչած սպառնալիքները, ըստ Փոստանջյանի, հասարակության և բարոյականության դեմ ուղղված սպառնալիքներ են։



 



«Բոլորի համար էլ կանխատեսելի է, որ ՀՀԿ-ական պատգամավորները կրիմինալ անձնավորություններ են, և իրենց այդ վարքագիծը հրապարակվում է հայտարարությունների տեսքով»,-ասաց Զարուհի Փոստնջյանը՝ հույս հայտնելով, որ նրանց նկատմամբ իրավական միջոցներ կձեռնարկվեն։