Սկսվեց

Սկսվեց

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արարատցիները ընտրում են նոր քաղաքապետ: Արարատում գտնվող iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասերի առջև գոյացել են մեծ հերթեր: Կան տեղամասեր, որոնց դիմաց հավաքվել են մոտ հինգ տասնյակ ընտրողներ:



 



Հայտնաբերվել է նաև ընտրակաշառքի մեկ դեպք: Բարգավաճ Հայաստան կուսակցության  գրասենյակից արդեն դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմնակիցները տեղամասերից մեկի դիմաց ընտրակաշառք են բաժանում:



 



Մեկ ուրիշ տեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք տեղամասում նկատել են մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը: Այդ քաղաքացուն տարել են ոստիկանություն, իսկ նրա քվեաթերթիկը համարվել է անվավեր