Նախագահն աշխատում է՝ չինովնիկների աշխատավարձն է բարձրանում

Նախագահն աշխատում է՝ չինովնիկների աշխատավարձն է բարձրանում

Անդրանիկ Իսահակյանն իր ֆեյսբուքյան պատին հետևյալ (մեր կարծիքով բավականին հետաքրքիր) գրառումն է կատարել.



 



«Նախագահը Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը վերանայելու կարգադրություն է տվել: Փաստորեն չի մեռել դեռ արդարությունն այս երկրում: Ճիշտ է, ՀՀ Դատախազությունը երկար բարակ մամլո հաղորդագրություն է տարածել, որի իմաստը հակիրճ կարելի է ձևակերպել հետևյալ նախադասությամբ. «Այո՛, Վարդան Պետրոսյանին կալանորելու որոշում ենք կայացրել, որովհետև ունեցել ենք դրա իրավական հիմքերը (բայց չենք ասելու, թե ինչ հիմքեր են), բայց մի շատ շուխուր արեք, որովհետև կվերանայենք որոշումը, չէ՞ որ արդեն նախագահն էլ ասել է, որ վերանայենք»:



 



Մինչդեռ աբսուրդ է, որ բանը պետք է հասնի նախագահին, որ այս երկրում ինչ-որ բան խելքին մոտ անեն. բուծիկ չկառուցելը նախագահը պետք է ասի, հայտնի մարդուն չհալածելը՝ էլի նախագահը պետք է ասի, բակի մեջտեղը շենք կառուցելը՝ էլի նախագահը պետք է ասի... Ես չեմ հասկանում, բա էդ տասանյակ հազարավոր չինովնիկներն էլ ո՞ւմ են պետք, եթե իրենց ամենավերևից պետք է բշտեն, որ նորմալ աշխատեն: Ու դեռ մի բան էլ սրանց աշխատավարձե՞րն եք ուզում բարձրաացնել...