Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են մի շարք եկեղեցականների նոր նշանակումներ:



 



Մասնավորապես, Մայր Աթոռի միաբաններ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը և Տ. Պետրոս աբեղա Ազարյանը հոգևոր ծառայության են նշանակվել Իրաքի հայոց թեմում: Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման հոգևոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայի հայոց համայնքում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակության հայրապետական պատվիրակի պաշտոնակատարի իշխանության ներքո:



Տ. Արարատ քահանա Պողոսյանը նշանակվել է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն: