Ռոբերտ Քոչարյանը փոխել է որսի վայրը

Ռոբերտ Քոչարյանը փոխել է որսի վայրը

«Երիտասարդ թոշակառուի» կարգավիճակում հայտնված Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը չեն դադարում շրջանառվել, սակայն նա այս ընթացքում որեւէ հրապարակային քայլ չի արել, եթե չհաշվենք, որ պարբերաբար հանդիպում է տարբեր անձանց հետ:



 



Սակայն նրա հիմնական զբաղմունքն այս ընթացքում ճամփորդելն է եւ որսորդությունը: Ինչպես մտերիմներն են ասում. «Նա որսորդ է ծնվել ու որսորդ էլ կմնա»: Սակայն եթե պաշտոնավարման տարիներին նա հիմնականում որսի էր գնում Խոսրովի ու Ղարաբաղի անտառները, ավելի ուշ՝ աֆրիկյան Տանզանիա, ապա վերջերս սկսել է մեկնել Գոռնի Ալտայ, Բառնեուլ` «լոսի» որսի: Ինչպես է անցել որսը, դժվար է ասել, դժվար է նաեւ «լոսի» վրա նստած նկարվելը, որպեսզի իմանաք «հայկական որսի առանձնահատկությունները», իսկ նրա մամլո քարտուղարը, ցավոք, հեռախոսազանգերին չի պատասխանում: