Արմեն Երիցյանը խուսափում է ՕԵԿ կրծքանշանը կրելուց

Արմեն Երիցյանը խուսափում է ՕԵԿ կրծքանշանը կրելուց

ՕԵԿ-ական նախարարները խուսափում են ՕԵԿ կրծքանշանը կրելուց: Ինչո՞ւ՝ հետաքրքրվեցինք արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից. «Ամաչում եք ձեր քաղաքական ուժից, դրա համա՞ր չեք կրում նշանը»: Պարոն Երիցյանն ասաց. «Մեր ժամանակ հոկտեմբերիկներն էին պարտադիր կրում կրծքանշանը, հիմա մենք ազատ ենք, երբ ուզենք՝ կկրենք, երբ չենք ուզի՝ չենք կրի»: