2013-ին 62 մարդ դատապարտվել է ավտովթար կատարելու մեղադրանքով

2013-ին 62 մարդ դատապարտվել է ավտովթար կատարելու մեղադրանքով

Դատարանները 2013-ի 6 ամսում դատական ակտեր են կայացրել Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման վերաբերյալ 82 գործով (Քրօր. 242 հ.) եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու 4 գործով (Քրօր. 244 հ.):



 



242-րդ հոդվածով դատապարտվել է 62 հոգի եւ 2 հոգի՝ դեպքի վայրը թողնելու համար: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ հայերը հազվադեպ են փախչում դեպքի վայրից, ինչն անշուշտ լավ է: Բայց սա կարող է նաեւ վկայել արատավոր մի երեւույթի մասին, երբ պատահարի վայրը թողնելու մեղադրանքը, որը ենթադրում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում, «ջրվում է» քննիչների կողմից: