Մարզային տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

Մարզային տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

Երեկ մեր լրագրողը կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք առաջիկայում մարզային տրանսպորտի ուղեվարձն էլ կթանկանա, սակայն Բեգլարյանը «հաստատ» խոսք է տվել. «Ոչ»: Նախարարն այդուհանդերձ անպատասխան է թողել հարցը՝ իրավաչա՞փ է մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելը: Նշենք, որ, ըստ լուրերի, հունվարի 1-ից մայրաքաղաքն սպասարկող տրանսպորտի ուղեվարձը կդառնա 150 դրամ: