«Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված զինծառայողների ծնողներին չեն թույլատրում տեսակցել իրենց որդիներին

«Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված զինծառայողների ծնողներին չեն թույլատրում տեսակցել իրենց որդիներին

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և արդեն չորրորդ օրն է՝ Արշակ Արմենի Թորոսյանը և Ռազմիկ Ռուբենի Մանուկյանը գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սակայն նրանց ծնողները մինչև այսօր հնարավորություն չեն ունեցել տեսակցել իրենց զինծառայող որդիներին: Այս մասին հաղորդում է Galatv.am կայքը։



 



Նրանցից մեկի՝ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել է, որ ոչ միայն արգելում են տղաներին տեսակցել, այլև հրաժարվում են անգամ հագուստ և սնունդ փոխանցել նրանց:



 



«Մեր երեխաներին ծեծել ու ջարդել են, տարել գցել են «Նուբարաշեն», մի բան էլ արգելում են հանդիպել: Ես հիվանդ կին եմ, շարժվել էլ չեմ կարող, մի կերպ հասել եմ «Նուբարաշեն», բայց սկզբից խաբում ասում էին՝ ստեղ չեն, հետո էլ, թե չի կարելի իրենց հետ հանդիպել, ինչո՞ւ, հանցագո՞րծ են սարքել արդեն»,- դժգոհել է տիկին Աննան՝ պահանջելով անհապաղ տեսակցություն իր որդու հետ:



 



Մանրամասները՝ այստեղ։