Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնելու է Թաջ Մահալ՝ էքսկուրսիայի

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնելու է Թաջ Մահալ՝ էքսկուրսիայի

Երեկ մենք ճշտեցինք Հովիկ Աբրահամյանի՝ Հնդկաստան այցի մանրամասները: Խումբը մեկնելու է այսօր, կեսգիշերին՝ ժամը 02:30-ին:



 



Պաշտոնական պատվիրակության կազմում են հայ-հնդկական բարեկամության խմբի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը, ԱԺ արտաքին  կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, որը Հնդկաստանում հանդիպելու է իր պաշտոնակցի հետ, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Թեւան Պողոսյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:



 



Ինչպես տեսնում եք՝ ՀՀԿ կանայք չկան, ուստի վստահաբար կարելի է ասել, որ վեճ-կռիվ այս անգամ չի լինի: Ի՞նչ են անելու այդքանով հոգեւոր Հնդկաստանում էս նեղ մաջալին՝ հարցրինք: «Խաբար չենք, բայց պաշտոնական հանդիպումներ կան»,- ասացին մեկնողները:



 



Ըստ մեր տեղեկությունների՝ 5-6-ին նախատեսված են պաշտոնական հանդիպումներ, իսկ 7-ին աշխատանքից հոգնած հայոց պատվիրակությունը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մեկնելու է Թաջ Մահալ՝ էքսկուրսիայի: Հիշեցնենք, որ Թաջ Մահալն աշխարհի յոթ հրաշալիքներից է, կառուցել է Մոհալ կայսրը՝ իր երրորդ կնոջ հիշատակին: Այնպես որ, ՀՀԿ կանայք մեծ բանից են զրկվել: