Նաիրիտցիները սպասում են դեկտեմբերի 25-ին

Նաիրիտցիները սպասում են դեկտեմբերի 25-ին

«Նաիրիտ»-ի աշխատակիցների բողոքներից հետո վերջապես ստացել են աշխատավարձ։ «Մեկ ամսվա աշխատավարձ տվեցին, իսկ հետո էլ մեզ խոստացան, որ դեկտեմբերի 25-ին էլ կտան, որպեսզի Նոր տարի նշենք»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց հետ գործարանի աշխատակցուհի Սիրանույշ Պողոսյանը։



Վերջինիս խոսքով պատրաստվում են նոր բողոքի ակցիայի, որպեսզի դկետեմբերի 25-ի աշխատավարձի արժանանան։



 



Այն տպավորությունն է ստեղծվել, որ մենք բողոքելու դիմաց ենք գումար ատանում, այլ ոչ թե մեր աշխատանքի համար»։



 



Վերջինս տեղեկացրեց, որ հունվարից հետո իրենց գործարանաի ճակատագիրը հնարավոր է փոխվի և այն փակվի։ «Գործարանը փակվելու եզրին է կանգնած, աշխատողներին կրճատում են, միայն ղեկավարներն են մնաց և աշխատակիցների հոծ զանգված, որոնք կենդանություն են տալիս»,-ասաց աշխատակցուհին։