Հայ-վրացական միջխորհրդարանական համաժողով

Հայ-վրացական միջխորհրդարանական համաժողով

Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Թուֆենկյան համալիրում մեկնարկել է «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներըե խորագրով երկօրյա համաժողովը՝ ՀՀ և վրաց ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Ուսուպաշվիլիի մասնակցությամբ:



 



Վերջին անգամ վրաց արդեն նախկին Աժ նախագահ Դավիթ Բագրաձեն Հայաստան է այցելել 2009 թվականին, իսկ 2011-ին միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահներն են հանդիպել:



 



Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում մասնավորապես նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսևորման և փոխադարձ հարգանքի վրա, իսկ երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը: Նա նաև հավելել է, որ ԱԺ երկու նախագահների մասնակցությունը համաժողովին վկայում է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերն ավելի ամրապնդելու և ընդլայնելու երկուստեք պատրաստակակամության մասին:



 



Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև կիրակի: Կքննարկվեն տարածաշրջանային նոր իրավիճակները և համագործակցության քաղաքական հեռանկարները: