Օլանդը ևս Սոչիում անելիք չունի

Օլանդը ևս Սոչիում անելիք չունի

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջողություններ է մաղթել Սոչիի օլիմպիադայի կազմակերպիչներին և մասնակիցներին, սակայն չի կարող ներկա գտնվել խաղերին, այս մասին հայտնել են ռուսական մի քանի հեռուստաալիքներ:



 



Նույն աղբյուրները Օլանդի այդ քայլը բացատրել են այն հանգամանքով, որ նա սատարում է սեռական փոքրամասնություններին, իսկ օլիմպիադայի ընթացքում վերջիններիս շահերը արհամարհված են:



 



Այս տեսանկյունից օլիմպիադան բոյկոտողների թիվը փոքր չէ, հաղորդել է НТВ-ն: Ավելի վաղ Սոչի չժամանելու մասին հայտարարել էր նաև Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ Իոահիմ Գաուքը: