Սերժ Սարգսյանը պետք է հանրահավաք անցկացնի

Սերժ Սարգսյանը պետք է հանրահավաք անցկացնի

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կածիքով Ռուսաստանը քմծիծաղում է Հայաստանի հետևից. «Ռուսների մեջ մի հումորային խոսք է շրջանառվում, որ չեն հասցնում Հայաստանի հտևից վազել, այն ինչ Սերժ Սարգսյանն է վազում Ռուսաստանի հետևից»:



Վերջինիս խոսքով, եթե Սերժ Սարգսյանը ժողովրդի կողմից ընտրված լիներ, այդ դեպքում նրան հեշտ չէր լինի ծալել և մի կողմ դնել:



«Սերժը շատ լավ գիտակցում էր, որ եթե դեմ գնար Ռուսաստանին, ապա ժողովուրդը նրա կողքին չի լինի և միասին չէին պայքարի ճնշումների դեմ: Այդ իսկ պատճառով էլ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ը, որից հետո Սերժը փորձում է մանրվել, ասելով, որ «Եվ»- «Եվ»-ի տարբերակը կլինի»,-ասաց Բարսեղյանը:






Վերջինիս խոսքով այժմ այն պահն է հասունացել, որ Սերժ Սարգսյանը բացատրություն պետք է տա, թե ինչու է նման քայլ արել. «Այն բացատրությունները, որ տալիս է պաշտոնական հանդիպումների ընթացքում հասարակությանը ոչինչ չի ասում, պետք է հրապարակներում հանրահավաք անցկացնի և ասի թե ինչ է Հայաստանին սպասվում»: Բարսեղյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը մի օր էլ կգնա Հռոմ, Ինդոնեզիա կամ մեկ այլ երկիր և կփորձի համագործակցել այնտեղ գործող միությունների հետ:






« Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու որևէ միության չպետք է անդամակցեր: Լավ կլիներ, որ մենք այնքան ուժ և հնարավորություններ ունենայինք, որ կախված չլինեինք միություններից, իսկ եթե այսօր կախված ենք, ապա պետք է ընտրեինք լավագույնը, որը կտաներ դեպի զարգացում, այլ ոչ թե լճացում»,-ասաց Բարսեղյանը: