Մանդատից ինքնակամ հրաժարված Խաչիկ Հարությունյանը դեռեւս նոր աշխատանքի չի անցել

Մանդատից ինքնակամ հրաժարված Խաչիկ Հարությունյանը դեռեւս նոր աշխատանքի չի անցել

Մանդատից ինքնակամ հրաժարված Խաչիկ Հարությունյանը դեռեւս նոր աշխատանքի չի անցել: Նոյեմբերին հայտարարվեց, որ ՕԵԿ պատգամավորը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել, որպեսզի ղեկավարի ՀԱՊԿ ակադեմիան:



Երեկ Հարությունյանը մեզ հետ զրույցում թեպետ նշեց, որ արդեն աշխատանքի է անցել, սակայն  պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ. «Դեռ բավականին աշխատանքներ կան անելու, ակադեմիան դեռ չի գործում որպես այդպիսին, բավականին աշխատանքներ կան այնտեղ՝ շինարարական, բավականին ծրագրերի հետ կապված, մինչեւ տեսնենք, թե երբ կգործի»: Փաստորեն, Հարությունյանը դեռեւս չգործող ինստիտուտում պարզապես նշանակված ռեկտոր է՝ ոչ ավելի: Սա նշանակում է, որ նա ոչ թե ինքնակամ հրաժարվեց պատգամավորական մանդատից, այլ որպեսզի խորհրդարան գա Արթուր Բաղդասարյանի մտերիմ, Հեղինե Բիշարյանի բարեկամ Լեւոն Դոխոլյանը:



Նշենք, որ ակադեմիան կգործի այս տարվա սեպտեմբերի 1-ից։