Աշոտյանը, ԵԺԿ-ն և Պուտինը

Աշոտյանը, ԵԺԿ-ն և Պուտինը

Հունվարի 27-28-ին Բրյուսելում գումարված Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին մասնակցել է նաև ՀԺԿ անդամ ՀՀԿ-ն՝ Արմեն Աշոտյանի գլխավորթյամբ, որի պաշտոնների թվարկումն արդեն մեծ ակնածանք է առաջացնում այդ մարդու նկատմամբ: Թվարկում եմ՝ ԵԺԿ-ի անդամ Հայաստանի հանրապետական կուսակցությունից հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի անդամ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտաքին կապերի պատասխանատու, Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարար:



 



Եվ ահա, պարոն Արմեն Աշոտյանը, ով մասնակցել է այդ համաժողովին, հանդիպումներ ունեցել ԵԺԿ ղեկավար կազմի մի շարք անդամների հետ, մի հայտարարություն է արել այն մասին, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հետ ի շարս այլ փաստաթղթերի, ստորագրել է նաև Ուկրաինայի հարցով բանաձև:



 



«Ուկրաինայի հարցը,-նշել է Աշոտյանը,- եղել է համաժողովի երկրորդ հրատապ թեման. ԵԺԿ անդամ քաղաքական կուսակցությունները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել, նաև ընդունվել է Ուկրաինայի հարցով բանաձև»:



 



Պարադոկս չէ՞, արդյոք, որ Ուկրաինայի եվրամայդանին աջակցող ԵԺԿ-ն համատեղ բանաձև է ընդունում Ուկրաինայի՝ դեպի ՄՄ ձգտող հատվածի ջերմ գործընկեր ՀՀԿ-ի հետ: Ո՞նց հասկանանք, պարոն Աշոտյան, ՀՀԿ-ի և ԵԺԿ-ի այդ գորովալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ, երբ այս ընթացքում ԵԺԿ-ն բոլորից շատ է Ռուսաստանին կոխել ցեխը՝ Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:



 



Ասելս այն է, պարոն Աշոտյան, որ Պուտինը, հանկարծ, իմանա ԵԺԿ-ի և ՀՀԿ-ի ջերմ հարաբերությունների մասին, մի փորձանք չի՞ բերի մեր գլխին: Ի վերջո, պարոն Աշոտյան, ձեր պաշտոնների մեջ այնքան շատ է Հայաստան բառը, որ Վկադիմիր Վլադիմիրովիչի մեջ կարող է հարց առաջանալ՝ Հայաստանը դարձյալ խաղեր չի՞ տալիս:



 



Էդիկ Անդրեասյան