Հրդեհային տեսչության պետի հրաժարականից հետո ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել

Հրդեհային տեսչության պետի հրաժարականից հետո ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել

Հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը: Նրա դիմումը թեեւ անսպասելի է եղել, բայց շատերն են ուրախացել. նա շատերի համբերության բաժակն էր լցրել: Տեսչությունում կոռուպցիոն ռիսկերը, ասում էին, նրա նշանակումից հետո աճել են: Նա, ի դեպ, նախկին ոստիկան է՝  Ներսես Նազարյանի հետ քավոր-սանիկական կապերի շնորհիվ առաջ գնացած: Տեղեկացանք, որ այժմ տեսչությունում ստուգումներ են գնում: Ասում են՝ ԱԱԾ-ն է ինչ-որ գործերով հետաքրքրված: