Գոռին հնարավորություն է տրված՝ օգտագործելու կամ-կամից մեկը՝ արդարացվե՞լ , թե՞ մեղադրվել

Գոռին հնարավորություն է տրված՝ օգտագործելու կամ-կամից  մեկը՝ արդարացվե՞լ , թե՞ մեղադրվել

 



Համակարգային զննության   փորձառությունս ինձ թույլ է տալիս այսպես մտածելու՝ Հայաստանում եթե մի հայտնի, նշանավոր դեմքի հոպ-ստոպ են անում, ուղիղ գնում եմ վրա՛ն, պետք չէ անմիջապես գոռալ՝ կեցցե մեր ոստիկանությունը, կեցցե մեր անկաշառ իշխանությունը: Ուղղակի պետք է մտածել՝ ի՞նչ է արել այդ մարդը իշխանությանը, որ հետապնդման տակ է ընկել: Խոսքս Գոռ Վարդանյանի մասին է: Նույն Գո՞ռը չէր ասում՝ մենք պետք է բոլորս միանանք և կոչ անենք. «Պարո՛ն Քոչարյան, մենք Ձեր կարիքն ունենք, վերադարձե՛ք»: Նույն Գո՞ռը չէր ասում. «Եվ կարծում եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գա, այս պահին շատ դրական փոփոխություններ տեղի կունենան: Սա ոչ միայն իմ կարծիքն եմ ասում. ես օրերով և ժամերով շփվում եմ մարդկանց հետ, շատ հայերի կարծիքն է սա»: Նույն Գո՞ռը չէր ասում՝ որ պահի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ես կլինեմ նրա կողքին: Նույն Գո՞ռը չէր ասում՝ ես սպասում ու հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Հիմա էլ, երբ  Գոռ Վարդանյանի ղեկավարած Կարատեի ֆեդերացիայում կատարված խուզարկության շրջանակներում մեծ թվով զենք և զինամթերք է հայտնաբերվել, հայտարարում է. «Երբ խոսում եմ Ռոբերտ Քոչարյանի մասին, սկսում են նման անբարոյական վերաբերմունք դրսևորել իմ անձի նկատմամբ»: Փաստերը համադրելով, ոնց որ ամբողջանում է պատկերը, սակայն այստեղ մի բայց կա: Այդ զենքերը եղել են միշտ: Այսինքն 2008 թ. մարտին էլ են եղել, իսկ ֆեդերացիայի գտնվելու վայրը ոնց որ թե ինչ որ բան է ասում՝ Մոսկովյան 17:  Դեպքերի կիզակետում կա մի կազմակերպություն, որ օրինական կարգով, ուսումնական նպատակով պահում է զինամթերք, պայթուցիկներ: Հենց քաղաքի սրտում: Արդյո՞ք գործող իշխանությունն այդ առումով կոմպրոմատներ չունի՝ տեղեկացվածության առումով և այդ առումով չի թոկը սեղմում:  Գոռի խոսքն էլ դրան է տանում՝ երբ խոսում եմ Քոչարյանի մասին… Գործի ընթացքն այդ առումով ճիշտ է գնում՝ 50-50: Այսինքն ոստիկանության ներկայացրած փաստերից երևում է, որ Գոռը կարող է առանց դժվարության արդարացվել և կարող է մեղադրվել:  Ինչպես Գոռն է ասում՝ այստեղ միայն մի խնդիր կա՝ տրաֆիլների հետ կապված, որոնք տոպրակում ա եղել… Կա այդ շյուղը, որից կարող են բռնել: Գոռին հնարավորություն է տրված՝ օգտագործելու կամ-կամից  մեկը՝ արդարացվե՞լ , թե՞ մեղադրվել: Քաղաքականությունը կոշտ խաղ է և մեր հայտնիները, ովքեր ներքաշվել են այդ խաղի մեջ, պետք է համապատասխան եզրահանգում անեն:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ