ԲՀԿ համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ

ԲՀԿ համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ

Տեղեկացնում եմ ձեզ, որ ս/թ փետրվարի 15-ին՝ ժամը 13-ին, «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության կենտրոնական գրասենյակում (Իսակովի 9) տեղի կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը:



Համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ։ Ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն։ Նիստից անմիջապես հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։ Ինչպես նաև՝ կտարածվի մամուլի հաղորդագրություն և լրագրողներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։




Հարգանքով` ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյան