Թե ինչ պատահեց, երբ Շարմազանովը շատ ոգևորվեց

Թե ինչ պատահեց, երբ Շարմազանովը շատ ոգևորվեց

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է ամեն գնով իմանալ՝ ԲՀԿ-ն կո՞ղմ է Մաքսային միությանը, թե՞ կողմ չէ: Հարցն ինքնին ամենակարևորը չէ այսօր, բայց Շարմազանովը, կառչած Օսկանյանի հայտարարություններից, չէ որ չէ՝ ուզում է իմանալ՝ Ծառուկյանը կիսո՞ւմ է նրա կարծիքն այն մասին, որ ՄՄ-ն վատ է:



 



Կիսի, կամ չկիսի՝ դրանից ի՞նչ է փոխվելու, պարոն Շարմազանով: Ի՞նչ է, Սերժ Սարգսյանը բոլո՞ր ՀՀԿ-ականների կարծիքն է կիսում: Իսկ գուցե ՀՀԿ-ականների մեջ ուրիշ կարծիք ունեցող չկա՞:



 



Սա այն դեպքն է, բարեկամներ, երբ քոռը ծիծաղում է թոփալի վրա: Չի կարելի, ախր, սիրուն չի, ինչպես ասում են:



 



Խոնարհաբար խնդրում ենք, հարգելի Շարմազանով, Ձեր հաջորդ ելույթը նվիրեք ՀՀԿ-ում տիրող այլակարծության խնդիրներին: Կարծում ենք՝ բավականին հետաքրքիր թեմա է: Իսկ եթե այլախոհ ՀՀԿ-ականների անուններ էլ տաք՝ ամեն ինչ հրաշալի կլինի: Լայքերը երաշխավորում ենք:



 



Էդ,Ա.