Սատարենք Քեսաբին, բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Սատարենք Քեսաբին, բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Ծայրահեղ իսլամիստ - ահաբեկիչները գրոհել են հայաբնակ Քեսաբն ու շրջակա գյուղերը: Ահաբեկիչները սահմանն անցել են թուրքական բանակի օգնությամբ, ավելին, թուրքական կործանիչը, խախտելով Սիրիայի օդային սահմանը, պայթեցրել է սիրիական օդուժի ինքնաթիռը,որը հետապնդում էր հայերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Սա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրի շարունակությունն է, որն ուղեկցվում է այսպես կոչված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Թուրքիան ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՔԵՍԱԲՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ:

Սա բոլորիս անձնական արժանապատվության, պատվի ու ինքնասիրության հարցն է:

Պահանջ- նամակ ենք հանձնելու Երևանում ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գրասենյակներին: Պահանջելու ենք, որ սաստեն իրենց դաշնակցին ` ահաբեկչական գործողություններին մեծապես աջակցելու և հայերի դեմ մտադրված ահաբեկչական օպերացիաներ իրականացնելու համար:

Եվ այսպես, Մարտի 26-ին ` չորեքշաբթի, ժամը 14,00-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց է Պետրոս Ադամյան 14 հասցեում.նամակը ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացւցիչներին հանձնելուց հետո Կգնանք Աբովյան 8 ահսցեում գտնվող ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն, և կհանձնենք նրանց երկրորդ նամակը:
Հարցերի համար կարող եք զանգահարել 095 61 - 03 -39 և 077 81- 73 -87 հեռախոսահամարներով: