Միավորվել են համացանցային չարամիտների դեմ

Միավորվել են համացանցային չարամիտների դեմ

Խոշոր ՏՏ ընկերությունները, Linux Foundation-ի համակարգմամբ, ռեսուրսներ կներդնեն խոցելիությունը բաց ելքային կոդով ծրագրերում վերացնելու գործում։ 



 



Նախաձեռնությանը միացել են Microsoft, IBM, Google, Facebook, Cisco Systems, Dell, Fujitsu, Intel, NetApp, VMWare, Amazon և Rackspace Hosting ընկերությունները, հայտնում է Cnet–ը։



 



Ծրագրային կոդի ստուգման նախաձեռնությունը ստացել է Core Infrastructure Initiative անվանումը։ Մասնակիցներն ակնկալում են, որ այն թույլ կտա բացառել հետագայում հակերների կողմից անցքերի հայտնաբերումը Heartbleed-ի նման անվտանգության մեջ։ Վերջինս անդրադարձել է կայքերի ու ինտերնետի ծառայությունների ոլորտների մեծ մասի վրա, որովհետև տեսականորեն թույլ է տալիս չարամիտներին բացել տվյալները, որոնք կոդավորված են OpenSSL–ի օգնությամբ։



 



Linux Foundation-ի գործադիր տնօրեն Ջիմ Զեմլինը հայտնել է, որ առաջինը նրա նախաձեռնությանն արձագանքել են Google–ը, այնուհետև Facebook-ը և Intel-ը։ Իսկ հինգշաբթի նախաձեռնությանը միացել են մնացած ութ կազմակերպությունները։