Մոսկվայից եկավ, Մոսկվա էլ կգնա

Մոսկվայից եկավ, Մոսկվա էլ կգնա

Արթուր Բաղդասարյանի երեկվա ասուլիսը լրագրողների մոտ դեժավյու առաջացրեց. նույն լրագրողական անշլագն էր, ինչ տարիներ առաջ, երբ հրաժեշտ էր տալիս ԱԺ նախագահի պոստին, նույն հարցերի տեղատարափը: Երեկ մոտ հարյուր  լրատվամիջոց էր մասնակցում ասուլիսին, հատկապես շատ էին Հայաստանում ներկայացված ռուսական ԶԼՄ-ները, ներկա էին նաեւ եվրոպական  ԶԼՄ-ների լրագրողներ:



 



Ի դեպ, ասուլիսը նոր էր ավարտվել, երբ ԱԱԽ ընդունարանից դուրս եկած քարտուղարուհին շշնջաց Արթուր Բաղդասարյանին. «Պարոն Բորդյուժան էր զանգահարում»: Մոսկվայից նախորդ օրը եկած, տեւական ժամանակով Հայաստանից կրկին Մոսկվա մեկնելու պատրաստվող Բաղդասարյանի թիմակիցներից փորձեցինք ճշտել` ինչո՞ւ է Բորդյուժան զանգահարում, եւ ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը երկար ժամանակով մեկնում Մոսկվա: «Տեղյակ» չենք՝ ասացին: Միայն «տեղյակ» էին, որ Հայաստանում կառուցվող ՀԱՊԿ  ակադեմիայի համար ռուսական կողմը լուրջ գումարներ է հատկացրել, իսկ առաջիկա օրերին էլ նախատեսվում է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Հանդիպման առաջարկն արել են դեսպանները: