Արմենին չեն փոխելու, թող իզուր փորները գետնին չգցեն

Արմենին չեն փոխելու, թող իզուր փորները գետնին չգցեն

Տրամաբանություն եմ ուզում գտնել ու չեմ կարողանում: Ողջ մամուլն աղմկում է, որ Արմեն Գևորգյանին փոխելու են: Անգամ նրա տեղի վրա հարյուր հոգի են նշանակել: Ինձ ոչ տաք, ոչ սառն է նրան փոխել-չփոխելը, պարզապես ինչքան ուզում եմ հասկանալ նրա փոխելու պատճառը, չեմ հասկանում: Ախր լրատվամիջոցներ ջան, հենց դուք եք ասում, որ գործադիրը համալրվում է Քոչարյանի կադրերով, այդ դեպքում համալրված կադրին ինչու՞ են փոխում: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Մտայնությունս, ապրի, փարատեց Քոչարյանի աղբյուրներից մեկը: Շատ վստահ ասաց. Արմենին չեն փոխելու, թող իզուր փորները գետնին չգցեն: Դե շուտ ասա էլի, թե չէ էլ ոչ փոր մնաց, ոչ մեջք:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ