Չի հավատում, որ իրեն պաշտոնանկ կանեն

Չի հավատում, որ իրեն պաշտոնանկ կանեն

Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի տրամադրությունը ՀԳՄ նիստից առաջ շատ բարձր էր։ Մեր հարցին, թե «հավատում ե՞ք մամուլի գրածին, որ Ձեզ պաշտոնանկ կանեն», նա ժպիտով պատասխանեց․



-«Իհարկե, ոչ, հումորով եմ միշտ վերաբերվում։ Դրանից առաջ էլ ուրիշ բան էին գրել»։



 



Մեր դիտարկմանը, թե տրամադրությունը բարձր է երևում, կարո՞ղ է խորհրդի որոշումն իրեն արդեն հայտնի է, ու նա մնալու է որպես մարզպետ, Գրիգորյանն ասաց, որ իր տրամադրությւոնը միշտ էլ բարձր է, սակայն որոշումից դեռևս տեղյակ չէ։



Նա նաև չցանկացավ ասել, թե ում է տեսնում  ԱԺ նախագահի պաշտոնում։



Հարցին, թե ինչպես է գնահատում ներկա վարչապետի գործունեությունը․ ասում են նախորդի ու ներկայի միջև սարի ու ձորի տարբերություն կա, Գեղարքունիքի մարզպետն ասաց․



 «Շատ լավ եմ գանահատում, իր հետ աշխատել եմ, բաց համբերեք , դեռ շուտ է, ամեն մեկն էլ իր աշխատելու ոճն ունի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ