Անչափահասը միտումնավո՞ր է թունավորել ընկերներին

Անչափահասը միտումնավո՞ր է  թունավորել ընկերներին

Մայիսի 22-ին թունավորման դեպքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի թիվ 136 դպրոցի 9-րդ եւ թիվ 44 դպրոցի 7-րդ դասարանի երկու աշակերտ: Պարզվել է՝ թունավորման պատճառը կոլայի մեջ հայտնված թունաքիմիկատն է, որը, խմելուց առաջ, շշի մեջ է լցրել տղաների՝ նույն բակում բնակվող երրորդ ընկերը:



 



Դեպքը տեղի է ունեցել 136-րդ դպրոցի բակում, որտեղ տղաները խաղալիս են եղել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «հյուրասիրող» տղան իմացել է, թե ինչ է լցնում շշի մեջ, մինչդեռ «հյուրասիրվողները», բանից անտեղյակ, խմել ու րոպեներ անց վատացել են: «Թուլացել են, գլխապտույտ է առաջացել մոտները: Ծնողներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ թունավորված են»: Թե որն է եղել ընկերներին թունավորելու պատճառը, կպարզի նախաքննությունը: Փաստի առիթով ոստիկանության Էրեբունու բաժնում քրեական գործ է հարուցվել:



Թունավորված տղաներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսը, որի վիճակն ավելի ծանր էր, վաղը դուրս կգրվի: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ «հյուրասիրող» տղան ազդեցիկ բարեկամներ ու ազգականներ ունի, ինչն էլ թույլ է տալիս ենթադրելու, որ գործը հանգիստ «կջրեն»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ