ԱԱԽ նիստում Ղարաբաղի հարցն է

ԱԱԽ նիստում Ղարաբաղի հարցն է

Մեր տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը կարեւոր է նրանով, որ կհաջորդի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորություններին դեպի Ղարաբաղ: Սերժ Սարգսյանը վերջինն էր: Նա կվերադառնա Ղարաբաղից եւ ԱԱԽ նիստ կանի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղարաբաղում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ապա այնտեղ հայտնվեց Հովիկ Աբրահամյանը:



 



Ընդ որում, Սերժ Սարգսյանի Ղարաբաղ մեկնումը բացատրվում էր ոչ այնքան իր ծննդյան օրը տնից «դուրս լինելու» սովորույթով, որքան վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներով: Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, եւ որ առանց Ղարաբաղի համաձայնության որեւէ պայմանավորվածություն չի կարող գործել: ԱԱԽ նիստի հաջորդ «առանձնահատկությունն» էլ այն է, որ տեղի է ունենալու հուլիսի 3-ի` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փուլի նախօրյակին: Եվ, ի վերջո, պակաս հետաքրքիր չէ, թե արդյոք նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը եւ այլեւս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը: