Ուրախ կլինեմ, եթե նախագահ դառնա Նիկոլ Փաշինյանը․ Տիգրան Կարապետյան

Ուրախ կլինեմ, եթե նախագահ դառնա Նիկոլ Փաշինյանը․ Տիգրան Կարապետյան

Հայաստանում իշխանություն, ընդդիմություն՝ բոլորը նույնն են, ընդդիմությունը վարկաբեկվում, գնում է իշխանության կողքը, այնուհետև նորից դառնում ընդդիմություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալը ռուսների ծրագիրն է: Նրա խոսքով` պետք է երևա պայքար, տարբեր ուժեր ցուցաբերեն ակտիվություն. «ՕԵԿ-ի հրավիրած համազգային հանրահավաքին, եթե մարդ չբերեն, հազիվ հարյուր հոգուց ավել մարդ հավաքվի: Ինչպես ՕԵԿ-ին, այնպես էլ քառյակին լուրջ չեմ վերաբերվում»։ Նրա խոսքով` բոլորը գոչում են են՝ դե՛մ եմ, դե՛մ եմ, 10 տոկոսին դեմ են, իշխանությանը դեմ չե՞ն, դե միանգամից իշխանությանը դեմ եղեք։



 



Քառյակի հանրահավաքի մասին խոսելով` «Ժողովրդական» կուսակցության նախագահն ասաց, թե այն իշխանության կողմից ոչ ամբողջովին, բայց ուղղորդվում է: Քառյակը կփորձի խորհրդարանական սարքել մեր պետությունը, որ ոմանք նորից գան իշխանություն»,-ասաց Տիգրան Կարապետյանը՝ չբացառելով, որ Ռոբերտ Քոչարյանը քառյակի կողքին է: ««Օրինաց երկիր» կուսակցությունն էլ համազգային հանրահավաք է հրավիրել, եթե մարդիկ չբերեն, չեմ մտածում, որ 100 հոգուց ավելի մարդ կհավաքվի»: Ինչ վերաբերում է նախագահի հաջորդ  թեկնածուին, ապա Կարապետյանն ընդգծեց. «Անուն չկա, բայց կադրային փոփոխությունները ստիպում են մտածել, որ դա կլինի այդ կրուգից, կամ դրսից մարդ կլինի: Ուրախ կլինեի, որ երկրի նախագահ դառնար Նիկոլ Փաշինյանն, ում անկեղծությանը հավատում եմ»: