Որ քաղաքապետն իմանար, թե երբ է երկրաշարժ լինելու, այդ օրը ԱԻՆ-ին էլ հետն առած, կփախչեր

Որ քաղաքապետն իմանար, թե երբ է երկրաշարժ լինելու, այդ օրը ԱԻՆ-ին էլ հետն առած,  կփախչեր

Երբ պաշտոնյաներն են սկսում հանգստացնել ժողովրդին՝ երկրաշարժ չի լինելու, ավելի է մեծանում երկրաշարժի հավանականությունը: Նրանց խոսքը ե՞րբ է ճիշտ եղել, որ հիմա ճիշտ լինի: Կիրովականի քաղաքապետն ասում է, որ ժողովուրդը պանիկայի մեջ է, փորձում ենք հանգստացնել: Ի՜նչ էլ մի հանգստացնողներ են գտնվել.   երամ- երամ մարդիկ թռչում, գնում են Հայաստանից, դա ոչինչ, ծպտուն  չեն հանում, բայց մարդկանց անհանգստությունից անհանգստանում են:



Ժողովուրդ ջան, հերի՞ք չեղավ՝ բնության օրենքների բացատրությունն էլ պաշտոնյաներից ստանաք: Նախորդ երկրաշարժը որ եղավ՝ որևէ մեկը բան ասե՞լ էր, ԱԻՆ-ը կամ Վարդան Ղուկասյանը տեղեկացրե՞լ էին, որ հնարավոր է՝ երկրաշարժ լինի: Չէ՜: Դե չէ ու ջան: Որ չէին ասել, բոլորդ անու՜շ- անու՜շ ու հանգիստ ժպտում էիք, երկրաշարժ չեղա՞վ: Հիմա էլ հակառակն է: Խուճապը կա, բայց համոզված եղեք, որ խուճապից երկրաշարժ չի լինում: Այս ու այն մարդու, այս ու այն պաշտոնյայի կարծիքն էլ բնության համար հեչ նշանակություն չունի: Որ քաղաքապետն իմանար, թե երբ է երկրաշարժ լինելու, այդ օրը Հայաստանից, ԱԻՆ-ին էլ հետն առած,  կփախչեր:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ