Ուկրաինայի պաշտպանության նախարարին հիշեցրել են նացիստների ճակատագիրը

Ուկրաինայի պաշտպանության նախարարին հիշեցրել են նացիստների ճակատագիրը

ՌԴ պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ իրենք շուտով ուկարաինական Սևաստոպոլում հաղթանակի շքերթ են կազմակերպելու: Այդ կապակցությամբ ՌԴ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա Ուկրաինայի պաշըպանության նախարարին հիշեցրել է նացիստների ճակատագիրը, ովքեր զեկուցում էին, որ շուտով Մոսկվայում շքերթ են անցկացնելու:



 



Նա Կիևին հիշեցրել է, որ Սևաստոպոլը և Ղրիմը հանրաքվեի արդյունքում արդեն համարվում են Ռուսաստանի մաս: «Մենք պատմական փորձ ունենք ռուսական հողի վրա արժանի ընդունելություն ցույց տալու այդպիսի «հաղթողներին» և նրանց համար շքերթներ կազմակերպելու: Ի դեպ, այդ շքերթներից վերջինը տեղի է ունեցել Մոսկվայի Սադովոյե կոլցոյում 1944 թվականին: Շուտով, հուլիսի 17-ին, այդ հիշարժան իրադարձության 70-ամյակն է: Մենք պատրաստ ենք պահակների ուղեկցությամբ նաև Սևաստոպոլում այդպիսի շքերթ կազմակերպել, բոլոր նրանց համար, ովքեր դեռ ի վիճակի կլինեն ինքնուրույն քայլել»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: