Մերկելը վրդովված է, բայց...

Մերկելը վրդովված է, բայց...

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների օգտին աշխատած գերմանացի հետախույզի հետ կապված պատմությունը, լրջորեն կվնասի ԱՄՆ հետ հարաբերություններին և կխախտի երկու երկրների միջև վստահությունը:



 



«Եթե Գերմանիայի հետախուզության շարքերում ԱՄՆ «խլուրդի» մասին գերմանական մամուլում հրապարակված նյութերը հաստատվեն, ապա դա «լուրջ գործ» կհամարվի Գերմանիայի համար»,- ասել է Մերկելը Չինաստան կատարած այցի ժամանակ:



 



Փորձագետների կարծիքով, սակայն, Մերկելի այդ խոսքերն ավելի շուտ արարողակարգային են, և ծագած լրտեսական սկանդալը դժվար թե բացասաբար անդրադառնա ԱՄՆ-ի և Գերմանիայի համաործակցության վրա: