Ադրբեջանն ու ՆԱՏՕՆ քննարկել են համագործակցության հեռանկարները

Ադրբեջանն ու ՆԱՏՕՆ քննարկել են համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:



 



Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ հանդիպման ժամանակ Ափաթուրայն ու Ալիևը քննարկել են ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև իրագործվող նախագծերը, հարաբերությունների հեռանկարները:



 



Ափաթուրայը վաղը կմեկնի Վրաստան որտեղ այդ երկրի ղեկավարների հետ կքննարկի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանն առնչվող հարցեր: