Երիտասարդացող «Ժաանգությունը» դեռ պատրաստ չէ «սկոռոստը» փոխելուն

Երիտասարդացող «Ժաանգությունը» դեռ պատրաստ չէ «սկոռոստը» փոխելուն

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Ժառանգությունն» այս պահին 1-ին «սկոռոստի» վրա է։



Այս մասին նա հայտարարեց այսօր՝ իր ասուլիսից հետո մի քանի լրագրողների հետ առանձին զրույցում։



 



Hraparak.am-ի հարցին՝ իսկ ե՞րբ է պատրաստվում «սկոռոստը» փոխել «Ժառանգությունը», Ր․  Հովհաննիսյանն ասաց․ «Ամեն ինչ չէ, որ պետք է ժողովրդի վրա բարդել, դա քաղաքական և քաղաքացիական ուժերի պարտականությունն է, բայց կարճ պատասխանն այն է, որ երբ որ ազգովի պատրաստ լինենք»։



 



Մեր այն հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը երիտասարդացման կարիք ունի՞, երբ նա հայտարարում է, թե մի շարք անդամների՝ վարչության կազմից դուրս գալը պայմանավորված է կուսակցության երիտասարդացմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երիտասարդացման ու սերնդափոխության կարիք բոլորս ունենք։



 



«Ձեր լրատվամիջոցից սկսած՝ մինչև հատկապես այս չընտրված իշխանությունը սերնդափոխության խնդիր ունի, այո՛, անգամ մեզ մոտ այդ սերնդափոխությունն անհրաժեշտ է»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ