Համբերություն Ադրբեջանի ժողովրդին

Համբերություն Ադրբեջանի ժողովրդին

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հերթական չարախոսությանը: Նա, մասնավորապես, գրել է.



 



«Մամեդովը սև փիարն ու պարզունակ ստորությունն այս անգամ ամբողջովին խառնեց իրար։ Կովկասում «շալվար հագնող տղամարդկանց» համար չգրված կանոններ կան` չի՛ կարելի այս աստիճան ցածրանալ։ Մեկ անգամ էլ առողջություն Արգենտինայի նախագահ տիկին Կիրչներին, Ադրբեջանի ժողովրդին էլ` համբերություն` նման արժեհամակարգով ղեկավարների ձեռքին»։



 



Ասենք, որ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի՝ Արգենտինայի նախագահի հետ  հանդիպման անհնարինությունը, Մամեդովը Twitter-ում այսպիսի գրառում էր թողել. «Բուենոս Այրեսում իրեն զգալով ինչպես Երևանում, նա ջերմ ընդունելության էր սպասում: Բայց, տեսնելով հակառակը, բողոքեց Էռնեկյանին»:



 



Մինչդեռ համաշխարհային մամուլն էր գրել, որ Արգենտինայի նախագահի առողջական վիճակը անսպասելիորեն վատացել է, ուստի նա նույնիսկ չի կարող մասնակցել Արգենտինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: