Էլի նույնը՝ հետաքննություն է կատարվում

Էլի նույնը՝ հետաքննություն է կատարվում

Վարդավառի օրը՝ հուլիսի 27-ին, Վերնիսաժում խուլիգանական դեպք էր տեղի ունեցել։
Համատարած իրար ջրելու այդ տոնին, երբ դրսում գտնվողներից սովորաբար բոլորն իրար ջրում են, Վերնիսաժի տարածքում մի խումբ մարդիկ փորձել են ջրել մի կնոջ, որին այդ պահին ուղեկցում էին ինչ-որ երիտասարդներ: Ամենայն հավանականությամբ՝ կինը չի ցանկացել ջրվել, սակայն ջրողներին դա առանձնապես չի հուզել: Կնոջն ուղեկցող երիտասարդները կնոջ ցանկությունը հարգել տալու համար ծեծկռտուքի մեջ են մտել ջրողների հետ: Միջադեպը, սակայն, միայն ծեծկռտուքով չի ավարտվել: Ինչպես պատմում են ականատեսները, ինչ-որ մեկը քարը վերցրել և շպրտել է կնոջ ուղղությամբ: Քարը դիպել է կնոջ գլխին, ու արյունահոսություն է սկսվել:




Ոստիկանությունց այդ օրը դեպքի վերաբերյալ մեզ մանրամասներ չհաղորդեցին, քանզի ասացին, որ նախաքննություն է կատարվում։



Այսօր փորձեցինք պարզել, թե ի՞նչ է պարզվել նախաքննության արդյունքում, ի՞նչ նորություն կարող են հաղորդել մեզ, սակայն, ոստիկանության լրատվության բաժնից Զարզանդ Գաբրիելյանը մեզ կրկին որևէ նոր բան չասաց․ «Հետաքննությունը շարունակվում է»։




Մեր հարցերին, թե այս ընթացքում, որ հետաքննությունը շարունակվում է, իրենք ինչ-որ բան պարզե՞լ են՝ ովքեր են եղել դեպքի մասնակիցները, կամ տուժած կնոջ անունը գոնե, Զ․ Գաբրիելյանը տվեց նույն պատասխանը․ «Հետաքննություն է կատարվում»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ