Ադրբեջանցի վիրավոր զինվորը էրմանին բառն արտասանելուց վախից դողում ու լաց է լինում

Ադրբեջանցի վիրավոր զինվորը էրմանին բառն արտասանելուց վախից դողում ու լաց է լինում

Ալիևը Հայաստանը հողին հավասարացնել է ուզում. իր զինվորը հայի անունը տալուց դողում ու լաց է լինում: Սա անխոս վկայությու՞ն չէ, որ ադրբեջանական բանակը հոգեբանորեն ու բարոյապես պատրաստ չէ նույնիսկ տեղային փոքր մարտի: Եվ ինչ կարգի զինտեխնիկայով էլ վեր- վեր թռնի, միևնույն է, բոլոր պատերազմներում առաջնային գործոնը մարտական ոգին է եղել: Եվ ինչքան ուրախ եմ, որ այդ մասին իմանում, տեսնում եմ ադրբեջանական լրատվական աղբյուրներից: Ահա այս զինվորն էլ, որը վիրավորվել ու եղբայրական Թուրքիա է տեղափոխվել՝ բուժման նպատակով, լրագրողի հետ զրույց վարելուց լաց է լինում, երբ խոսում է հայերի մասին: Թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցնում նրանից, իսկ պատանին ամեն անգամ էրմանին բառն արտասանելուց դողում ու լաց է լինում:
Ալիև, նման մամայի բալա պատանիներո՞վ ես, որ մարտական ոգի չունեն, Հայաստանը հողին հավասարեցնում…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ