Հովիկ Աբրահամյանն այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր

Հովիկ Աբրահամյանն այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր

Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Արցախ կատարած այցի շրջանակներում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր:



Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին: