Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանվել էր մեկ տարի առաջ

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանվել էր մեկ տարի առաջ

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մահապատժի է ենթարկվել մեկ տարի առաջ՝ չնայած տեսանյութը, որում պատկերված էր նրա մահը, հրապարակվել է միայն վերջերս: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական ներկայացուցիչ Բութայնա Շաբաանին:



Ասադի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը տեղյակ էր, որ լրագրողը սպանվել է անցած տարի: Նրա խոսքով՝ սկզբում Ֆոուլիին բռնել են Սիրիական ազատ բանակի զինվորականները, որից կարճ ժամանակ հետո վաճառել են «Իսլամական պետության» զինյալներին: