Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միանում է Ծառուկյանի նախաձեռնությանը

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միանում է Ծառուկյանի նախաձեռնությանը

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունն արդեն մեկ ամիս է, ինչ պատրաստվում է սկսել նախաձեռնություն, որին միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ և քաղաքացիներ:



Սակայն, հաշվի առնելով ներկայիս քաղաքական զարգացումներն ու իրավիճակները՝ կուսակցությունը նպատակահարմար է գտնում միանալ ոչ իշխանական կուսակցությունների շարժան առաջնորդ կուսակցության առաջնորդի սկսած նախաձեռնությանը:



Մեզ համար նախընտրելի է հանդես գալ մեկ միասնական ճակատով, քան՝ առանձին-առանձին: Գնահատելով շարժման բոլոր ղեկավարների փորձն ու գիտելիքները՝ մեզ համար որպես շարժման ղեկավար ավելի նախընտրելի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:



Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը մոտ ապագայում կիրականացնի միջոցառում, որտեղ կքննարկվեն կուսակցության առաջիկա քայլերը, կիրականացվի ներքաղաքական իրավիճակի քննարկում:

ԼԺԿ նախագահ
Դավիթ Հարությունյան