Տատին վախեցավ, որ իրեն էլ հոսանքի մեջ առած՝ «պանիխիդայի կտանեն»

Տատին վախեցավ, որ իրեն էլ հոսանքի մեջ առած՝ «պանիխիդայի կտանեն»


2008- հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ ժողովուրդը ծովի հանդարտությամբ երթով իջնում էր Ազատության հրապարակից ու Պրոսպեկտի ողջ ճանապարհը բռնել էր, մի սպիտակամազ տատիկ՝ բանից անտեղյակ, ծնկներին խփում էր: Նա պատահական էր հայտնվել այդ վայրում և երևի մի քանի տարի այդտեղ չէր եղել ու անցուդարձից տեղյակ չէր:
-Վա՜յ էս ի՞նչ է եղել,- շվարել էր:
Ժողովուրդը այնպես էր չարացած իշխանության, նախագահի դեմ, որ էլ ասելու չի… Մի լաչառ կին, որ ականջիս վրա նստած անընդհատ գոռում էր՝ հեռացեք հա հեռացեք, պառավին պատասխանեց.
- Իշխանավորները մեռել են, գնում ենք նրանց թաղմանը:
- Յա՜,- ի զարմանս ինձ՝ խնդմնդաց տատին: - Ես էլ ասեմ՝ մի կարգին բանի համար եք հավաքվել: - Շուտ պիտի եղած լիներ,- ասաց ու շտապեց դուրս գալ թափորից:
Վախեցավ, որ ինքն էլ իրեն էլ հոսանքի մեջ առած՝ «պանիխիդայի կտանեն»:



ՀԳ Այդ օրվանից գիտեմ, թե մեր ժողովուրդը ո՜նց է «սիրում իշխանությանը»:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ