Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

***
Այսուհետ, որպեսզի հասկանանք, թե ով է Սերժ Սարգսյանի բարեկամը, պետք է նախ պարզենք` ո՞վ է Սերժ Սարգսյանի ընդդիմությունը և հետո միայն` ով է այդ ընդդիմության ընդդիմությունը:



***
Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ Հայաստանում ընդդիմությունը պայքարի ընդդիմության դեմ և իշխանությանը հանգիստ թողնի: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է խաղի կանոնը:



***
Արամ Մանուկյանը հանրահավաքում հայտարարել էր. ՙմշակույթը ռաբիսացված է, գիտությունը՝ մեռած, ուսանողությունը՝ ամորձատված՚: Այն բանից հետո, երբ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում ուսանողներին հորդորել է չբորբոքվել, Արամ Մանուկյանը փորձել է սրբագրել ասածը. ՙմշակույթը ռաբիսացված է, գիտությունը` ամորձատված, ուսանողությունը՝ մեռած՚: Ինչպես նկատեցիք` քարը էլի Աշոտյանի բոստանն է ընկել:



***
Նախագահների գործը երդմնակալությունն է, իսկ ընդդիմության լիդերներինը` երթմնակալությունը և ժողովրդի հետ մինչև վերջ երթալը:



***
Կենտրոն հեռուստատեսութան հանրա-ժամանցային ծրագրերի բաժինը նոր հաղորդաշար է սկսել, որ դեռևս պայմանականորեն կոչվում է ՙՈւրիխանյան-շոու՚: Այն կհեռարձակվի շաբաթը մեկ: Հաղորդման նպատակն է` ճշտել ժողովրդի համբերության բաժակի չափը:



***
Հոկտեմբերի 24-ին ամբողջ Գյումրին բերել էին հանրահավաքի: Նույնիսկ Սամվել Բալասանյանին էին բերել:



Էդիկ Անդրեասյան