Կարենին թվում է, թե էթան- մեթանով լցված փուչիկ է, որ պայթի ու Լևոնին սպանի

Կարենին թվում է, թե էթան- մեթանով լցված փուչիկ է, որ պայթի ու Լևոնին սպանի

Ժողովուրդը որ մի մականուն է դնում, իմաստային տեսակետից անունից ավելի է արժևորվում: Ու սխալ է արվում, երբ ժողովրդի կողմից լիցենզիա տված մականունն օգտագործելու տեղ օգտագործվում է ոչինչ չասող, ոչ մի բովանդակություն չպարունակող անունը: Կարենը /տեսնու՞մ եք անունը ոչինչ չի ասում/, պետք է անպայման բովանդակային կոդը ասել: Այլապես կհարցնեք՝ ո՞ր Կարենը, հարյուր պաշտոնյա Կարեն ունենք: Իսկ երբ ասեմ՝ էն փուչիկ Կարենն էլի՜, իսկույն կասեք՝ հա՜… Հա ու ջան, ինչքան էլ Կարենը խուսափեց փուչիկների հետ կապ ունենալու պատասխանատվությունից, մեկ է, ժողովուրդը վերցրեց ու նրան թելով կապեց փուչիկի հետ: Փուչիկ Կարենը: Հիմա էդ Կարենը, արդեն ասել եմ որ Կարենը, մենթընդմերթ շատ է փչվում, ձգվում, ուռում կամ ժողովրդի քաղցր լեզվով ասած տռզում: Տռզելուց հետո վտանգ կա, որ կարող է պայթել ու աղմուկ անել: Ինքը հենց այդ վտանգի մասին է տեղեկացնում. «Ցավում եմ, շատ եմ ցավում Լևոն Տեր-Պետրոսյանի համար»: Ըհը՜, նախանշանները կան, արդեն ցավում է, արդեն շատ է ձգվել ու մնացած ինչ ասում՝ պայթելու աղմուկն է: Չվախենաք: Գը՜մփ: Կարենին թվում է, թե էթան- մեթանով լցված փուչիկ է, որ պայթի ու Լևոնին սպանի: Ինքը իրեն սպանեց: Պայթեց:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ