Շնորհակալություն նախագահ ջան, մեդալակիրներիդ լա՜վ ճանաչում եք

Շնորհակալություն նախագահ ջան,  մեդալակիրներիդ լա՜վ  ճանաչում եք

Որ փողը արժեզրկվում է, ուզում է Խորենացու անմահ գլուխը նկարած չլինի, Նարեկացու գլուխը նկարած լինի: Մեդալն էլ է այդպես: Որ արժեզրկվում է, ամաչում ես, երբ որ հազարից մեկ՝ արժանավորի են պարգևատրում: Իսկ երբ տալիս են «իսկական տիրոջը», քեֆս բերում են, ուզում եմ ասել՝ շնորհակալություն նախագահ ջան,  մեդալակիրներիդ լա՜վ էլ ճանաչում եք: Նման զգացում ապրեցի, երբ նախագահը հերթական Հայկ Բաբուխանյանի դոշին «Մովսես Խորենացու» մեդալ կախեց: Զարմանում եմ, որ լրագրողները այդ առթիվ լուրջ հոդվածներ են գրում, քննադատում: Փոխանակ շնորհակալություն հայտնեն նախագահին, որ իրենց էլ չի այդ «սև ցուցակը գցել»: Նախագահն էլ որ մի քիչ հետևի, թե այդ առթիվ ինչպես են արտահայտվում մարդիկ, վատ չի անի:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ