Բոլոր պաշտոնյաների ջանին մեռնում է այս կարմիր- կանաչ հագած աղջիկը

Բոլոր պաշտոնյաների ջանին մեռնում է այս կարմիր- կանաչ հագած աղջիկը

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ Սոս Սարգսյանի անունը կրող փողոցին հարող այգում, բացվեց թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշարձանը: Բարի գործ է, բայց բացման արարողությունը սարսափելի էր: Արձանի բացումը «պայթեցրեց» քծնանքից դեմքը աղավաղած ստեփանավանցի հաղորդավարուհի ասեմ, թե ինչ ասեմ, այդպիսի մեկը: Ահա ամբողջական տեքստը.
«Սոս ջան գիտե՞ս էս ազիզ օրով ինչ պատվավոր մարդիկ են եկել, հեսա… մեր վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը: Բա՜րև ձեզ, շնորհակալ ենք, ժողովուրդ գիտե՞ք ինչ լավ մարդ է: Վա՜յ բա մեր Լոռու մարզպետը՝ Արթուր Նալբանդյանը, ջանի՜ն մատաղ… Հա՜, մանավանդ մեր Ստեփանավան քաղաքի քաղաքապետը՝ Արթուր Ղարաքեշիշյանը, ու՞րա, հա՜, բարև ձեզ, հա՜… Մեր Սոսի արձանի հեղինակը, «անումը մոռացա» ի՞նչ էր՝ Դավիթ Մինասյանը, հիշեցի՜ բա ասում եք մեծացել եմ, շնորհակալ եմ տղերք ջան, շնորհակալ եմ…»:
Անգամ պաշտոնյաների դեմքը մռայլ էր, դեմքներից երևում է, որ կանխատեսում են նման բոցաշունչ ելույթից հետո գլխներին գալիք խայտառակությունը: Ինչպես աղջնակն ասաց, մանավանդ քաղաքապետ Արթուր Ղարաքեշիշյանը՝ դանակ տայիր, արյուն չէր գնա: Ոչ մի պաշտոնյայի դեմքի գոհունակություն ու ժպիտ չկար: Ի՜նչ եք մթնել ու թթվել, ձեր բրդածն է, ամենքդ մի գդալ առեք ու կերեք: Իսկ դրանից հետո, երբ հնչեց՝ Օ՜, Հայոց աշխարհը-ը, ամեն ինչ ամբողջացավ: Այսպես ու՞ր ենք գնում, Մովսեսների թագավորությու՞ն…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ