Այսօր` Փարիզում

Այսօր` Փարիզում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով Ֆրանսիայի Հանրապետությունում է:



Այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ: Կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:



Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:



Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ: