Վարչապետն իր գլխավոր խորհրդականին կուղարկի… Անհուշ բերդ

Վարչապետն իր գլխավոր խորհրդականին կուղարկի… Անհուշ բերդ

Հովիկ Աբրահամյանի աչքը չտեսնի գիտակ ենթականեր: Կամաց- կամաց նրանցից ազատվում է: Փոխվարչապետի «հրաժարականից հետո» որոնումների մեջ է՝ ու՞մ բերի, որ ինքը քաղաքագիտական ու տնտեսագիտական իմացությամբ փայլատակի նրա մոտ: Առայժմ դրա շուրջ մրցութային վիճակ է: Իսկ մինչ այդ պարապ չի մնում: Որոշել է իր գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին ուղարկել… Անհուշ բերդ: Հիմա կասե՞ք պակա՞ս տեղ է ուղարկում՝ «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: Ես հիմա սկսել եմ մտածել, որ նման կենտրոնների ստեղծումը Անհուշ բերդի նման մի բան է: Իրենք իրենցով կմնան մայրաքաղաքում, իսկ ծայրամասերն էլ կզարգացնեն պաշտոնյաների երկրորդ խմբով:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ