Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել Աշոտ Նավասարդյանի շիրիմին

Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել Աշոտ Նավասարդյանի շիրիմին

Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը:



ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կուսակից ու մարտական ընկերների և Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով նրա շիրիմին: