Քոչարյանը Սարգսյանի շրջապատի՞ց չի…

Քոչարյանը Սարգսյանի շրջապատի՞ց չի…


… Կենդանի ցիրկ երևի շատերդ եք գնացել ու մասնակիցների ամեն ելույթից հետո ա՜հ արել: Ո՜նց են կարողանում, ո՜նց են հաջողացնում, պատկերացումից դուրս է: Թամաշա, իսկական թամաշա: Քաղաքական դաշտում հենց այս իրավիճակում ենք հայտնվել, նախագահի ամեն մի քայլից հետո ա՜հ ենք անում՝ ո՞նց չհասկացանք, ո՞նց չկռահեցինք: Հազար վերլուծաբան նույն հարցով են զբաղված, բայց մեկն իրապես չի իմանում, թե որ քայլով ինչ է ուզում անի նախագահը: Քոչարյան – Սարգսյան հակամարտությունը իրակա՞ն է, թե՞ Ռուսաստանի համար թատրոնացու: Ոչ մեկը թող գլուխ չգովա, թե ես էսպես ասեցի, էնպես ասեցի, որովհետև վաղը գլխին խփելու է՝ ո՜նց չհասկացա: Ռուսական մի քանի աղբյուրներ ի մի բերելով, վախենամ թե այդ հակամարտությունը թատրոն լինի: Ու այնպիսի պրոֆեսիոնալ թատրոն, որ ոչ մի դերասան իրազեկված չլինի: Ռուսաստանցի հայտնի փորձագետ, PolitRUS.com փորձագիտական-վերլուծական ցանցի ղեկավար Վիտալի Արկովն օրինակ vesti.az-ի հետ զրույցում անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին, նշում է, թե որքանով ինքը տեղյակ է, Կրեմլում Հայաստանի նախագահի հարցում վերջնական որոշման դեռ չեն հանգել: Նաև նշում է, որ Կրեմլը համակրանքով է վերաբերվում մի շարք գործչների, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանին: Զարմանալին այլ բան է, երբ ասում է. «Ամեն դեպքում, ասեմ, որ այս ցուցակում չկա եւ ոչ մեկը, որը լինի Սերժ Սարգսյանի շրջապատից, եւ որի նախագահության դեպքում Սարգսյանը վարչապետի աթոռից ղեկավարի Հայաստանը»: Ստացվում է, որ Քոչարյանը Սարգսյանի շրջապատի՞ց չի: Իսկ դրա համար ինչքա՜ն ջանքեր էին պետք՝ այդպես ընկալել տալու համար… Իսկ այդ ջանքերի մեջ չի՞ մտնում Սարգսյան- Քոչարյան արհեստականորեն ստեղծած այս հակամարտությունը, «իր բոլոր թադարիքով», որպեսզի գլխավոր դերակատարները չփոխվեն:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ