Ընդդիմության պայմանը կքննարկվի եկող շաբաթ․ վարչապետ

Ընդդիմության պայմանը կքննարկվի եկող շաբաթ․ վարչապետ

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավականին երկար մնաց Գալուստ Սահակյանի մոտ։ Մոտ մեկ ժամ անց դուրս գալով՝ վարչրապետը շատ կարճ՝ ընդամենը մի քանի վայրկյան շփվեց լրագրողների հետ։




Հարցին, թե ընդդիմությունը ընտրական օրենսգրքի փոփոխության պայման է դնում, եթե իշխանությունը բավարարի այդ պայմանը, նոր իրենք կմտնեն երկխոսության, Հովիկ Աբրահամյանն ասաց․ «Եկող շաբաթ կքննարկենք այդ հարցը նաև ընդդիմության հետ»։
Դրանից հետո վարչապետը նստեց մեքենա և հեռացավ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ