Հայաստանը մարդակերի պատիժը պետք է թողնի Ռուսաստանի վրա

Հայաստանը մարդակերի պատիժը պետք է թողնի Ռուսաստանի վրա


Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել սադրանքներ հյուսել այն ժամանակ, երբ ոչ ոք չի սպասում: Գիշերը քնած սպայի գլուխը կտրել, խաղաղ բնակչի հոշոտել… զորավարժանքի ժամանակ ուղղաթիռ խոցել… Սա արկածախնդրությու՞ն է, հիմարությու՞ն, թե՞ սթափ գիտակցված քայլ: Ադրբեջանը գիտեր, տեղյակ էր լայնամասշտաբ զորավարժանքի մասին, որը մեկնարկվել է 2014 թվի նոյեմբերի 6-ին և կոչվում է «Միասնություն 2014»զորավարժանք: Եթե հայկական կողմից նման զորավարժություն սկսվեր անսպասելի, մի գիշերվա ընթացքում, գուցե թե ադրբեջանական ցնդաբանությունն այդքան մերկ չհնչեր ու այդքան անհեն չլիներ: Խաղաղ զորավարժանքի ժամանակ, խոցել ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, զորավարժաքի խաղաղ մասնակիցներին զրկել կյանքից, նույն գործողությու՞նը չէ, ինչ, երբ մարդասպան Սաֆարովը գլխատում էր մեր սպային: Մեծ մարդասպանը թմրամոլի պես առանց արյան հոտի խելագարվու՞մ է… Էլի՞ պիտի դիմենք միջազգային ատյաններին՝ մարդասպանին պատասխանատվության կանչելու համար: Եվ վերջապես մարդակերը կարո՞ղ է փոխել մարդու մսով սնվելու կերատեսակը: Ու ինչքան էլ Ադրբեջանի կողմից նետված խայծը գայթակղիչ լինի, Հայաստանը մարդակերի պատիժը պետք է թողնի Ռուսաստանի վրա: «Ռուս-հայկական ընկերակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը Facebook-ի իր էջում գրում է. « Մենք մեծ հրդեհի շեմին ենք Հարավային Կովկասում: Ընդ որում նոր պատերազմը միանգամայն այլ է լինելու: Ոչ ոք զերծ չի մնա, այդ թվում նաև ՌԴ հյուսիսկովկասյան շրջանները: Հումանիտար աղետ, երեք պետությունների ենթակառուցվածքների ոչնչացում, հավանաբար, նույնիսկ Վրաստանի (սահմանամերձ գոտիներում): Իսկ Իրանի ու Թուրքիայի հավանական ներքաշումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը կվերածվի մեծ մսաղացի: Այդ հրդեհը կգրավի շատ այլ «գործընկերների» ևս: Դա՞ է Բաքվի ընկերների ուզածը»: Ես կավելացնեի ևս մի բան՝ Բաքվի մարդասպանների ուզածը նաև Հայաստանի բնակչությանը Ռուսաստանի դեմ տրամադրելն է, ի ցույց դնելու, որ Ադրբեջանը մեր ինքնաթիռը խփել է ռուսական զենքով: Սա բնակչության շրջանում Ռուսաստանի նկատմամբ կարող է ծանր ալիք բարձրացնել: Հենց այդ հեռահար նպատակն է հետապնդում Ադրբեջանը, որպեսզի հային տրամադրելով ռուսի դեմ, ավելի դյուրին դարձնի իր գործը: Հայկական կողմի զսպության, հավասարակշռության ու աֆեկտային վիճակներին չտրվելու պայմաններում ավելի քան համոզված եմ, ինչպես Դվորնիկովն է ասում. «Ընդ որում ռուսական բանակը ստիպված կլինի առնվազն պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը: Այս միջադեպը կամ ադրբեջանական հրամանատարության անհավանական հիմարության վկայությունն է, կամ Հարավային Կովկասում իրավիճակը սրելու մտածված սադրանք»:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ